National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.05.2016
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով մեկնել են Արցախ
1 / 2

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում էին հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, հանձնաժողովի անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Կարեն Շախմուրադյանը, մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ:

Պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ԼՂՀ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշել են, որ հանդիպման նպատակը համատեղ աշխատանքային ծրագրերի մշակումն է: Մարգարիտ Եսայանը մասնավորապես նշել է. «Եկել էինք մեր աջակցությունը հայտնելու նորանշանակ մարդու իրավունքների պաշտպանին եւ միասին որոշելու, թե ինչ աշխատանքներում կարող ենք օգտակար լինել: Հիմնական շեշտադրումը դրված էր ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի արձանագրման, այդ փաստերի հավաքագրման վրա, եւ մենք՝ ՀՀ ԱԺ պատգամավորներս, մեր աջակցությունն առաջարկեցինք, որը սիրով ընդունվեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից»:

ՀՀ ԱԺ պատգամավորները կարեւորում են այն հանգամանքը, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են իրականություն դառնալ նաեւ Արցախում: «Կարծում եմ, տարիների ընթացքում բացթողում ունենք. մեր հանձնաժողովն առաջին անգամ է այսպիսի համատեղ աշխատանքային հանդիպում իրականացնում ԼՂ Ազգային ժողովի իր գործընկերների հետ: Բայց վստահ եմ, որ չնայած ուշ սկսեցինք, այնուամենայնիվ համատեղ աշխատանքը շարունակական եւ արդյունավետ կլինի: Եվ կփորձենք Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների աշխատանքն ուղղորդել դեպի Արցախ: Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից տեղի են ունեցել ոչ միայն ռազմական հանցագործություններ, այլեւ այնպիսի հանցագործություններ, որոնք անմիջականորեն վերաբերվում են նաեւ խաղաղ բնակչությանը, ոտնահարված են նաեւ խաղաղ բնակիչների իրավունքները: Եվ մենք՝ երկու հանրապետությունների պատգամավորներս, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, նաեւ ՀՀ օմբուդսմենի ինստիտուտի հետ միասին պետք է փորձենք այդ բոլոր խնդիրները մանրամասնորեն վեր հանել եւ ներկայացնել միջազգային բոլոր համապատասխան կառույցներին»,-նշել է Մարգարիտ Եսայանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am